• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Դեսպան Հասմիկ Տոլմաջյանը մասնակցեց Մոնակոյի Վիզուալ արվեստների միջազգային սալոնի բացման հանդիսավոր արարողությանը

13 փետրվարի, 2023

Մոնակո կատարած աշխատանքային այցի շրջանակներում Ֆրանսիայում և Մոնակոյում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը փետրվարի 9-ին մասնակցեց Մոնակոյի Վիզուալ արվեստների միջազգային սալոնի բացման հանդիսավոր արարողությանը, որին ներկա էր նաև Մոնակոյի իշխան Ալբեր Երկրորդը։

Մոնակոյի իշխանի բարձր հովանու ներքո տեղի ունեցող ամենամյա այս միջոցառումն այս տարի կրում է «Լո՛ւյս» խորագիրը և նվիրված է Հայաստանին։ Վիզուալ արվեստների ցուցադրությանը պատվավոր հյուրերի կարգավիճակով մասնակցում և իրենց արվեստի գործերն են ներկայացնում վեց հայազգի արվեստագետներ։ Փետրվարի 10-ից 24-ն անցկացվող այս սալոնի ընթացքում տեղի կունենան նաև Հայաստանին ու հայկական մշակույթին նվիրված համաժողովներ և քննարկումներ։

Սալոնի բացման հանդիսավոր արարողության ժամանակ իր բացման խոսքում դեսպան Հասմիկ Տոլմաջյանը խոր երախտագիտություն հայտնեց Մոնակոյի կողմից Հայաստանին ու հայկական մշակույթին ցուցաբերված բացառիկ ուշադրության և գնահատանքի համար։

Միջոցառման շրջանակներում Մոնակոյի իշխան Ալբեր Երկրորդի հետ ունեցած առանձնազրույցի ժամանակ դեսպանն անդրադարձ կատարեց շուրջ երկու ամիս շարունակ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման փաստին և դրա հետևանքով Արցախում ստեղծված մարդասիրական ճգնաժամին։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: